Իսրայելի ուժերը դուրս են եկել Ջենինից

Իսրայելական ուժերը դուրս են եկել Արևմտյան ափի Ջենին քաղաքից և այնտեղ գտնվող փախստականների ճամբարից՝ 10-օրյա գործողություններից հետո։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքում և ճամբարում իսրայելական ուժերի գործողության ընթացքում զոհվել է 21 մարդ։

Իր հերթին, ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ իսրայելական ուժերը մեծ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Իսրայելին Գազայի հատվածում իր դաժան ավերածությունները օկուպացված Արևմտյան ափ տեղափոխելու մեջ, ինչի մասին վկայում են իրավիճակը Ջենին և Տուլկարմ քաղաքներում և այնտեղ գտնվող փախստականների ճամբարներում։