Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին․Bloomberg

Իրանը շուտով կարող է սկսել բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Այս քայլը կարող է ակնթարթային արձագանք առաջացնել Ուկրաինայի դաշնակիցների կողմից, գրում է Bloomberg-ը։

Աղբյուրները հրաժարվել են գնահատականներ տալ ըստ մատակարարումների տեսակի, ծավալի և ճշգրիտ ժամկետի, սակայն պաշտոնյաներից մեկը նշել է, որ փոխանցումը կարող է սկսվել մի քանի օրվա ընթացքում: Պարբերականը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները բազմիցս զգուշացրել են Թեհրանին նման հնարավորության մասին և դիվանագիտական բանակցություններ են վարում, որպեսզի խոչընդոտեն դա։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը չի պատասխանել այս տեղեկատվությունը մեկնաբանելու Bloomberg-ի խնդրանքին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ում նրա առաքելությունը նույնպես որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել: