Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել

«Չխոնարհված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին X-ում գրել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

«Հանրապետության նախագահի նկատմամբ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն իմպիչմենտի վարույթ հարուցելու մասին որոշման նախագիծն այսօր ուղարկվել է խորհրդարանի անդամներին՝ համատեղ ստորագրության»,- ասվում է հրապարակման մեջ։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մակրոնը հրաժարվել է վարչապետ նշանակել Լյուսի Կաստետին՝ ձախակողմյան թեկնածուին, որն այս ամառ հաղթել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց բացարձակ մեծամասնություն չէր ստացել Ազգային ժողովում: «Չխոնարհված Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչներն այժմ նշում են, որ դեմ են քվեարկելու կառավարության ղեկավարի պաշտոնի ցանկացած այլ թեկնածուի։