Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը․ Փաշինյան

«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետեւ, էլի եմ ասում, պետությունը այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն եւ մենք եթե  ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության արյդ հարթություն եւ ամրանանք այդտեղ»,- օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ինքը չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի. «Ինչի պետք է ՌԴ-ն սանկցիաներ կիրառի, ասենք իր որ շահի համար, կամ մեր որոշման համար: Ես չեմ ուզում, որ մենք այսօր այդ բառապաշարով այդ սցենարները քննարկենք»: