Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որն ստորագրել է Հռոմի ստատուտը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա այցի առումով Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։  Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կա՞ն Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման առումով, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, անհանգստություն չկա»։

«Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։