Զարիֆը վերադառնում է

Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։ Գրում է «Իրանն այսօր» Տելեգրամ ալիքը։

Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։ Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։