Կուրսկի շրջանում միջուկային միջադեպի վտանգ կա. Գրոսի
Կուրսկի շրջանի Կուրչատովում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցի ժամանակ հնչել է տագնապ և հրթիռային ազդանշան։
Գրոսին մոտ չորս ժամում ստուգել է Կուրսկի ԱԷԿ-ը և Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակները։
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Գրոսին հայտարարել է, որ Կուրսկի տարածաշրջանում միջուկային միջադեպի վտանգ կա։
Նա նաև ասել է, որ իր ռուս գործընկերների հետ կվերլուծի, թե ինչպես Կուրսկի տարածաշրջանում կանխել միջուկային միջադեպը։

