Հութիների կողմից հարձակման ենթարկված հունական տանկերը երեք օր է այրվում է Կարմիր ծովում

150,000 տոննա հում նավթով բեռնված Sounion նավի վրա բռնկված հրդեհը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Euronews-ը հայտնում է, որ այդ մասին ասել է  ԵՄ Aspides գործողության համակարգողները։

Sounion-ից ծուխը և կրակի մեջ այրված տախտակամածը տեսանելի են արբանյակային լուսանկարներում, որոնք կիրակի հրապարակվել են Կարմիր ծովում ԵՄ ռազմածովային առաքելության՝ Aspides-ի կողմից:

Օրեր առաջ Եվրոպայից Ասիա գլխավոր ծովային ճանապարհով հունական դրոշի ներքո ընթացող լցանավը ենթարկվել է հութիների հարձակմանը։ Անձնակազմը ստիպված է եղել լքել Sounion-ը:

Հութիները պարբերաբար հրետակոծում են Կարմիր ծովում գտնվող նավերը Համասի հետ Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո:

Ուրբաթ երեկոյան բրիտանական «United Kingdom Maritime Trade Operations» ռազմական կենտրոնը հայտնել է Sounion-ում հրդեհի բռնկման մասին: