ՌԴ-ում հայտնել են ուկրաինական հարվածների մասին. կան վիրավորներ
Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է», – գիշերն իր Տելեգրամ ալիքում գրել է նահանգապետը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այդ փորձը կասեցվել է։
«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում, երկուսը՝ Կուրսկի», – գրել է գերատեսչությունն իր Տելեգրամ ալիքում։

