Կրեմլը չգիտի, թե Դուրովն ինչում է մեղադրվում

Պուտինն Ադրբեջան կատարած այցի ընթացքում չի հանդիպել Դուրովի հետ, Կրեմլը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչում է նա մեղադրվում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք է սպասել, որ իրավիճակը պարզվի, թե ինչի համար են փորձում մեղադրել։ Սրանից հետո մենք արդեն կարող ենք եզրակացություն անել»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո: