Փաշինյանն այցելել է ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված գործարան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված պողպատե ամրանների արտադրության գործարան։

««Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։

30 մլն դոլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի:

Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի:

Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ: