Մեծ է Ձեր վաստակը և ավանդը աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի շուրջ համախմբման գործում

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

Վեհափա՛ռ Տեր․

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի

անդամների անունից թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձերդ Սրբությանը ծննդյան

73-ամյակի առթիվ։

Դուք ձեր ծննդյան տարեդարձը դիմավորում եք Հայոց Առաքելական

եկեղեցու անդաստանում արգասաբեր գործունեության և ծառայության մեծ

վաստակով։

Հայոց եկեղեցու առաջնորդի սրբազան պարտականությունը Դուք

ստանձնեցիք մեր անկախ պետականության բախտորոշ

ժամանակաշրջանին և լծվեցիք մեր պետության ու եկեղեցու առջև

ծառացած խնդիրների լուծմանը՝ ի նպաստ համայն հայության

միասնության և հոգևոր կյանքի պայծառացման ու շենացման, կյանքի

կոչեցինք հայրենական և եկեղեցական մի շարք կարևոր ծրագրեր,

նախաձեռնություններ և միջոցառումներ։

Մեծ է Ձեր վաստակը և ավանդը Հայաստանի Հանրապետության և

Հայոց եկեղեցու միջև կապերի ամրապնդման և զարգացման, կրոնական

դիվանագիտության և միջեկեղեցական փոխգործակցության,

աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի պետության շուրջ

համախմբման գործում։

Վերստին մեր ջերմ շնորհավորանքները բերելով և հայցելով Տիրոջ Սուրբ

Աջի առաջնորդությունն ու հովանին՝ մաղթում ենք ձեզ քաջառողջություն,

բեղմնավոր և արգասաբեր գործունեություն, գահակալության երկար

տարիներ՝ ի վերաշինություն Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն

համայն հայության ազգային իղձերի ու նպատակների իրագործման և

Հայաստանի Հանրապետության։

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ

Սուրբ Աջույն՝

Վոլոդյա Գասպարյան

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ