Սոբյանինը Մոսկվայի վրա ԱԹՍ-ների գիշերային հարձակումն անվանել է ամենամասշտաբայիններից
Ռուսական ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 դրոն են խոցել, որ թռչում էին դեպի Մոսկվա, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա քաղաքի վրա հարձակվելու փորձն անվանել է բոլոր ժամանակների ամենամասշտաբայինը։
Մոսկվայի քաղաքապետն ընդգծել է, որ իշխանությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։
Սոբյանինը Տելեգրամի իր ալիքում հավելել է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
ՀՕՊ հաշվարկները նաև ոչնչացրել են 20 անօդաչու թռչող սարք Բրյանսկի և Տուլայի շրջանների տարածքում: Ռոստովի մարզի արևմուտքում հրթիռ են խոցել։ Իսկ Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է տարածաշրջանի երկնքում մի քանի օդային թիրախների վերացման մասին։

