Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
Ռուսաստանը ողջունում է բարեկամ Ադրբեջանի՝ BRICS-ին միանալու ցանկությունը։ Նման հայտարարություն է արել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը․
«Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: BRICS-ի նոր անդամների ընդունման հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել, բայց ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին դա կարվի»,- նշել է նա։

