Ալիևը հավակնում է Էրդողանի դերին

Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս հայտարարությունն առաջին անգամ չէ, որ հնչում է, սակայն դրա կրկնությունն առնվազն խոսում է Բաքվի հարաճուն ամբիցիաների մասին:

Ալիևի հայտարարության տողատակը, թերևս, ավելի շատ պետք է մտահոգի Անկարային, որովհետև Ադրբեջանի նախագահի բաց տեքստով Պուտինին առաջարկում է՝ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետություն կառուցել ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի հետ:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց