Պուտինը ներկայացրել է բանակցություններից հետո Ալիևի հետ համատեղ հայտարարության բովանդակությունը

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների՝ բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունը լայնածավալ առաջադրանքներ է պարունակում հարաբերությունների հետագա զարգացման համար։ «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ,  ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ընդունված համատեղ հայտարարությունը նոր լայնածավալ առաջադրանքներ է դնում հետագա դինամիկ զարգացման համար՝ ելնելով երկկողմ շփումներից», – ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։

Պուտինը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև փոխգործակցության լայն շրջանակի հարցեր։

Պուտինը երկօրյա պետական ​​այցով Բաքու է ժամանել օգոստոսի 18-ին։