«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր. կլինի ԼԱԴԱՆԻՎԱ խմբի ելույթը և տեղական արտադրանքի տոնավաճառ

«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր:

Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:

Մինչև մեծ համերգը՝

տեղական արտադրանքի տոնավաճառ

համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ

այցելություն մարզի տեսարժան վայրեր

Մուտքն ազատ է:

Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:

«Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:

Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է hayt@1tv.am հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:

Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:

Հարցերի դեպքում զանգահարել 093650020 հեռախոսահամարով: