Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր կայցելի Թուրքիա․ ինչ է սպասվում
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր կայցելի Թուրքիա: Այցի ընթացքում նա կհանդիպի Էրդողանի հետ, կքննարկեն Գազայի իրավիճակը, հրադադարի շուրջ տարվող ոջանքերը և լարվածությունը տարածաշրջանում, հատկապես՝ Իրանի և Իսրայելի միջև:
Օգոստոսի 15-ին Աբբասը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Պաղեստինի նախագահը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

