Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ. Լավրով
Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատելու ժողովրդի կողմից ընտրված Ամերիկայի ցանկացած նախագահի հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուզում եմ կրկնել։ Մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատելու ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը, առաջնորդը, պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության»,- ասել է Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
«Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ (Դոնալդ) Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր», – հավելել է նա։