Մշակեք ձեր հողատարածքը և պետությունից ստացեք աջակցություն․ ԱՍՀՆ

Սեզոնային զբաղվածության պետական ծրագրի շահառու կարող են դառնալ

աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք, ովքեր ունեն մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող (կամ սեփականատեր են, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող)։ Ընդ որում,  ծրագրի շահառուները և նրանց ընտանիքի անդամները չպետք է ընդգրկված լինեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀՆ-ը։

Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում: Բացի այդ, առաջնահերթությունը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:

Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000

դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական

տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա

համար 5,000 դրամ: Անձը ծրագրին

կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է հաշվառվել Աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, ստանալ գործազուրկի կարգավիճակ։ Անհրաժեշտ է տարածքային կենտրոն ներկայացնել հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր։