Պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին

Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչև երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ:

Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել և այլն: Կարող է նաև նկատվել ախորժակի թեթևակի անկում և ջերմության բարձրացում մինչև 38.5° C:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից նշում են, որ երեխայի ատամների ծկթումը ՉՊԵՏՔ Է ուղեկցվի՝
Լուծով
Սրտխառնոցով
Ախորժակի բացակայությամբ
Հազով
39-40° C ջերմությամբ:

Այս և այլ ախտանիշների պարագայում դիմեք մանկաբույժի:

Ինչպե՞ս թեթևացնել բալիկների համար պրոսեցը:

Երեխային տվեք դեղատներից հատուկ գնված խաղալիքներ, որոնք երեխան կարող է դնել բերանը:

Պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին:  Պետք չէ տալ երեխային կոշտ հացիկներ. դրանց փշուրները կարող են մնալ երեխայի կոկորդում:
Ատամների վաղ կամ ուշ ծկթելը ոչ մի կերպ չեն ազդում դրանց որակի վրա:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչև մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա, հակառակ դեպքում՝ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: