Արցախցու 45 տարվա ստաժը ՀՀ-ում չեն հաշվում․ արցախցին դիմել է կենսաթոշակի համար, պարզզվել է՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի (տեսանյութ)
Բազմաթիվ արցախցիներ, թոշակի անցնելիս, ՀՀ-ում բախվում են խնդիրների: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, պարզվում է, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես՝ կենսաթոշակ նշանակելիս, չի հաշվարկվում 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը։ Համապատասխան բազաները բացակայում են, իսկ պատկան մարմիններն աշխատանքային ստաժի վերականգնումը տեսնում են դատական ճանապարհով։
Արցախցի Սամվել Սարաջյանի աշխատանքային 45 տարվա ստաժը Հայաստանում չեն հաշվում։ Բռնի տեղահանությունից հետո Հայաստանում լրացել է 63 տարեկանը, կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, պարզվել է՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի։
Նմանատիպ և այլ խնդիրների են բախվում բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում:

