Ո՞ր Հայաստանի։ Հայաստանի ի՞նչ
Այս որոշման հետ ապված մի քանի հարց ունեմ․
- Ո՞ր Հայաստանի։ Հայաստանի ի՞նչ։
2022-1990 և 2023- «Լենինյան» Հայաստանի՞, որի «ծննդականը» Ալմ Աթայի հռչակագիրն է, և որի գաղութային սահմանները գծվել են Մոսկվայում։ Թե՞ օրինակ 1991-2021 Արցախակալ Հայաստանի Հանրապետության, որի հիմքը Անկախության հռչակագիրն է։
- Հայաստանի որպես պատմա-աշխարհագրական երկրամասի՞ (Հայկական լեռնաշխարհ), թե Հայաստանի որպես պատմա-քաղաքական միավորի։
- Կիլիկյան Հայաստանի, Տաշիր-Ձորագետի, Ֆիլարետ Վրաժնունու դեսպոտապետությունը ու Արցախի Խամսայի Մելիքությունները նույնպես մտնում ե՞ն այդ «Հայաստանների» մեջ, թե Հայաստանի պատմությունը վերաբերելու է միայն ներկայիս Հայաստանի Հանրապետության փաստացի տարածքի պատմությանը։
- Հայոց պատմությունն ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն էր, կարծում եմ, որտեղ ոչ միայն մտնում էր պրոտո-հայկական ու հայկական պետականությունների կամ սոցիո-քաղաքական միավորների պատմությունը, այլ նաև օրինակ հայ առևտրականների ըստ էության ունիկալ համակարգի պատմությունը 16-18 րդ դարերում։ Այսինքն կարելի է՞ ենթադրել, որ օրինակ հայ առևտրական համակարգի պատմությունը էլ չի դասավանդվելու։
Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

