Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիա – Ռուսաստան հարաբերություններում․ Կարեն Հովհաննիսյան
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիա – Ռուսաստան հարաբերություններում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ից ճնշումներ են գնում Թուրքիայի վրա և շատ լուրջ ճնշումներ, որպեսզի կրճատի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալները։
Թուրքիան չի դիմանում այդ ճնշումներին և արդեն տևական ժամանակ է, ինչ վարում է հակառուսական տնտեսական քաղաքականություն, ինչը նաև չի բխում հենց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից։
Ռուսաստանն էլ մի կողմից սկսել Թուրքիային հասկացնել, որ պետք է կողմնորոշվի և հստակ դիրքորոշում հայտնի հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Դրա վառ ապացույցն այն է, որ ՌԴ-ն մերժեց Էրդողանի միջնորդական առաջարկությունը ռուս-ուկրաինական հարաբերություններում, բայց դեմ չի Հունգարիայի միջնորդական նկրտումներին։
Թվում էր, թե Թուրքիան դուրս էր եկել ԱՄՆ վերահսկողությունից, բայց անցած տարի նախագահական ընտրությունները տվեցին ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունք և Էրդողանի վերընտրվելու գինը եղավ այն, որ պետք է ամբողջությամբ կրկին անցնի ԱՄՆ վերահսկողության տակ իր ողջ արտաքին քաղաքականությամբ․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

