Մոսկվայում ընթանում են Պուտինի և Օրբանի բանակցությունները
Հունգարիայի վարչապետ Օրբանը Մոսկվայում է, Կրեմլում ընթանում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտինը նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին կծանոթացնի Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։
Օրբանի խոսքով արագորեն քչանում է այն երկրների թիվը, որոնք կարող են խոսել հակամարտության երկու կողմերի հետ։
Նշենք, որ Վիկտոր Օրբանն այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ քննարկելու ուկրաինական հարցը։
Օրբանն ավելի վաղ այցելել էր Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, թե Հունգարիայի վարչապետը չի ստացել ԵՄ մանդատ՝ Ռուսաստան այցելելու համար։

