Շատ լավ հայտնի է՝ ովքեր են խանգարում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին. Պուտին

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքն օգնում է զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները, իսկ թե ով է դրան խանգարում, հիանալի հայտնի է, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ով է մեզ խանգարում, շատ լավ հայտնի է, բայց Էրդողանի քաղաքական կամքն օգնում է», – ՇՀԿ գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդը։