Միխայիլ Եֆրեմովին կառաջարկեն ազատ արձակել՝ ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովին, որը ութ տարվա ազատազրկման է դատապարտվել խմած մեքենա վարելու համար, կառաջարկվի պայմանական վաղաժամկետ ազատում՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց։  Gazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի,  «Ռուսաստանի վետերանները» նամակ են պատրաստում Բելգորոդի քննչական մեկուսարան, որտեղ դերասանը կրում է իր պատիժը, որով նրան կառաջարկեն ազատ արձակման այս տարբերակը։

«Պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումը կայացնում է դատարանը, բայց Միխայիլ Եֆրեմովը պետք է իմանա, որ կարող է լիովին հույս դնել մեր միջնորդության վրա, եթե կամավոր դառնալու ցանկություն հայտնի», – Shot-ին ասել է շարժման նախագահ Իլդար Ռեզյապովը։

Նրա խոսքով, Եֆրեմովն արդեն կրել է իր պատժի կեսից ավելին, բազմիցս զղջացել է ու վերանայել իր հայացքները կյանքի վերաբերյալ։

Դերասանի նախկին փաստաբան Էլմար Փաշաևը, որը, ըստ հեռուստաալիքի, գտնվում է ռազմական գործողության գոտում, ասել է, որ Եֆրեմովին դժվար թե աշխատանքի ընդունեն առաջին գծում իր առողջական վիճակի պատճառով, բայց միգուցե նրա համար անելիք գտնեն սահմանամերձ գոտում։