«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ քննիչը՝ Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավելու մասին

Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Լրագրողների հետ զրույցում տեղում աշխատող քննիչը նշեց, որ Քրեական վարույթի շրջանակներում է ամեն ինչ տեղի ունենում։

«Նախաքննության գաղտնիք է, այս փուլում չենք կարող հայտարարել ոչինչ։ Առգրավված մեքենան տեղափոխում ենք հատուկ պահպանման տարածք՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասաց նա։

«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»,- հավելեց նա։