GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականացվում է 2023 թ․ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում. ՔԿ

Խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնել են Քննչական  կոմիտեից:

«Վարույթային ու քննչական գործողություններ իրականացվել են նաև նախքան այս խուզարկությունները: Քննության ներկա փուլում առաջացել է խուզարկության անհրաժեշտություն»,- ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն խուզարկում է GG-ի գրասենյակը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը  հայտնել էր, որ GG-ի գրասենյակից քննչական կոմիտեի տնտեսական վաչության իրականացրած խուզարկության ընթացքում առգրավվել են կազմակերպության աշխատակիցների համակարգիչները: Եվ համակարգիչների բացակայության պայմաններում կազմակերպությունը չի կարող շարունակել իր աշխատանքը: