Սուրեն Պետրոսյանը տուն է վերադարձել
Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնել է իր մերձավորներից մեկը:
Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:
Թե որտեղ էր այս ընթացքում գտնվում Սուրեն Պետրոսյանը, դեռևս հայտնի չէ:

