Հայաստանը դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ կազմակերպության արձագանքը Փաշինյանի ելույթին

Հայաստանը դեռ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքել են կազմակերպությունից։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն սառեցրել է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որի   հաջորդ քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը, թե դա երբ կլինի, ըստ Փաշինյանի, կորոշեն ՀՀ իշխանությունները։