Սուրեն Պետրոսյանին հայտնաբերել դեռ չի հաջողվել. փաստաբան
Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանին հայտնաբերել դեռ չի հաջողվել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նա շուրջ 16 ժամ զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից»,-ընդգծել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։

