Արդարադատության նախկին փոխնախարարը՝ Շրջակա միջավայրի փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում է ստորագրել՝ Արա Մկրտչյանին Շշրջակա միջավայրի փոխնախարար նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»:

Նշենք, որ Արա Մկրտչյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Նա 20 տարի աշխատել է իրավապահ համակարգում, մասնավորապես տարբեր պաշտոններ է զբաղեցրել Քննչական կոմիտեում եւ ոստիկանությունում։