Մակրոնը Ազգային ժողովի նոր ընտրություններ է նշանակել՝ ԵԽ ընտրություններում իր կուսակցության պարտության պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին, երբ իր կուսակցությունը պարտություն է կրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Ես որոշել եմ ձեզ վերադարձնել խորհրդարանական ապագայի ընտրությունը քվեարկության միջոցով։ Հետևաբար, ես ցրում եմ Ազգային ժողովը», – հունիսի 9-ին Ելիսեյան պալատից հայտարարել է Մակրոնը՝ դիմելով ժողովրդին։

Նա հավելել է, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ, Եվրամիությունում ավարտվել են Եվրախորհրդարանի ընտրությունները։ Ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ձայների մեծամասնությամբ առաջ է անցել՝ պարտության մատնելով Մակրոնի կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցությանը։