Անդամավճար մուծելուց Հայաստանի հրաժարման պատճառով ՀԱՊԿ բյուջեն կվերանայվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի՝  ներդրում կատարելուց հրաժարվելու պատճառով պահանջվում է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում։ Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարությանը։

«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Ընդ որում, ներդրումների «վերաբաշխման» մասին խոսք չի գնում, կգործարկվեն նաև առկա պահուստները։ Բայց Երևանը պահպանում է ֆինանսավորման պարտավորությունները՝ Կազմակերպության կանոնադրությանը և այլ փաստաթղթերին համապատասխան։

Սա միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝  իր անդամակցությունը «սառեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու որոշումից»,-նշում է գործակալությունը։