Գինու փառատոնի վայրում դանակահարություն է կատարվել․ կա սպանված և վիրավոր․ NEWS.am

NEWS.am-ի https://news.am/arm/news/828173.html տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։

Տեղեկության առնչությամբ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում շաբաթ և կիրակի դանակահարությունների դեպքեր են գրանցվել։

«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, մեկը՝ նախօրեին, մյուսը՝ երեկ։ Նախօրեի դանակահարության հետևանքով կա մեկ տուժած։ Դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել՝ սպանության փորձի հատկանիշներով, իրականացվում է քննություն։

Երեկ գրանցվել է երկու անձի դանակահարության դեպք։ Վարույթ է նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Գոռ Աբրահամյանը։