Աղետը իր հետ բերած ավերածություններից բացի նաև ակներև դարձրեց այն խոցելիությունը, որն ունեն մեր ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան

Հ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու` Դիլիջանից Իջևանի գնացող ճանապարհի տարբեր հատվածներն են, որոնք աղետի հետևանքով լուրջ վնասվել են:

Այս աղետը իր հետ բերած ավերածություններից բացի նաև ակներև դարձրեց այն խոցելիությունը, որն ունեն մեր ենթակառուցվածքները:

Իրադրության բերումով մենք հաճախ քննարկում ենք անվտանգության խնդիրներն արտաքին ազդեցության առումով, սակայն ներքին անվտանգությունը ոչ միայն ուղիղ փոխկապակցված է արտաքին անվտանգությանը, այլ կարող է առավել վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Իրավիճակն առավել դաժան է Ալավերդի համայնքում, որի ծանր հետևանքները դեռ երկար զգացնել կտա:

Եղած բոլոր բացասական գործոնները հաշվի առնելով, ամենամեծ խոցելիությունն ապահովում է ինքը` կառավարությունը, որն այս 6 տարիների ընթացքում ի ցույց է դրել պետական կառավարման համակարգի ողջ սննանկությունն ու անարդյունավետությունը»։