Բաքվում սկսվել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի «դատավարությունը»
Բաքվում սկսվել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի «դատավարություն» կոչված ֆարսը։
Նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորել է 2023 թվականի նոյեմբերին։

