Հունգարիայի ապտակը Նիկոլին
Հունգարիան արգելափակել է Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամի 10 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու նախագիծը…
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն էլ հայտարարել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, ապա նման օգնություն պետք է հատկացվի Ադրբեջանին…
Սա այն Հունգարիան է, որին քծնում է Նիկոլ Անհողն իր իշխանության գալուց հետո և որի հետ նույն կապիտուլյանտ ոչնչությունը վերականգնց դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 2004 թ-ից ի վեր, երբ Բուդապեշտում ազերի մարդասպան Ռամիլ սաֆարովը սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին…
Այո՛, կապիտուլյանտներին և քծնողներին ատում և չեն հարգում և Հունգարիան դրա վառ օրինակն է. Բուդապեշտը բացահայտ ապտակեց Նիկոլին և հասկացրեց, որ Նիկոլի ոչ մի հունգարամետ քայլ չի գնահատվում Օրբանի վարչակազմի կողմից…
Ի դեպ, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանն է համարվում մարդասպան Ռամիլ Սաֆարոնին Բաքվի վաճառողը և հիմա էլ շարունակում է բացահայտ ադրբեջանամետ արտաքին քաղաքկանություն վարել…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից