Վրաստանում սրամիտ տեխնոլոգիա են կիրառել․ քաղաքագետ

Վրաստանում սրամիտ տեխնոլոգիա են կիրառել: Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ հանրության մի զգալի հատված մոբիլիզացվել էր, սակայն ԼԳՏԲ պրոպագանդայի դեմ նոր օրինագիծը փաստի առաջ է կանգնեցրել հանրահավաքի մասնակիցներին:

Փաստորեն, նրանք պետք է ցույցեր կազմակերպեն արդեն այդ երկու օրինագծերի դեմ, ցուցարարներին դարձնելով ԼԳՏԲ պրոպագանդայի կողմնակիցների: Իսկ հաշվի առնելով այն, որ Վրաստանն, այնուամենայնիվ, նաև արևելյան-ուղղափառ քաղաքակրթության կրող է, դա ցուցարարներին երկիմաստ վիճակի մեջ է դնում:

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից