Հունիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոհբերիի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանի տարածքով Կովսականն ու Նախիջևանը կապող ճանապարհի հարցը։