Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է Սարդարապատում Վեհափառի հետ կապված միջադեպը
Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին, հայոց պետականության վերականգնման և Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամյակի օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները, որոնցով փորձ է արվել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր, որի նպատակն էր աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։
Նաև մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով և պահանջում ենք պահպանել ժողովրդի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում։

