Աշոտ Հարությունյանը Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ-ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ո՛չ ազատ էին արձակել, ո՛չ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։

Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ-ում, այլ հիվանդանոցում։