Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ նախարարները ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն են քննարկել

Թուրքիայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հասանովը և Գյուլերը քննարկել են ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։