ԱԱԾ-ում չեն լսել ՀՀ-ի դեմ ՀԱՊԿ երկու անդամի պատերազմ նախապատրաստելու մասին վարչապետի հայտարարությունը
«Ես այդպիսի բան չեմ լսել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ անդամ ո՞ր երկու երկիրն են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին։
Հայտարարությունն օրեր առաջ արել էր Հայաստանի վարչապետը, թե ՀՀ-ի դեմ 2020-ի պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ առնվազն երկու անդամ։
Ճշտող հարցին՝ ԱԱԾ-ն նման տվյալ չունի՞, պաշտոնյան պատասխանեց՝ ոչ։
«Չեմ հասկանում՝ ինչ եք հարցնում», – կարճեց ԱԱԾ փոխտնօրենը։

