Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին

Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին տարան անհայտ ուղղությամբ։ Որոշներին ճանապարհով քարշ տալով էին նստեցնում ոստիկանական մեքենաները։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ քաղաքացիներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հիմքով։

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ քաղաքացիներին տեղափոխել են Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք։
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը: Բերման ենթարկվածների թվում է նաև հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։