Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի ամենավառ հիշողությունը․Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Պուտինն ասել է, որ հավերժ կպահի Իրանի նախագահ Ռաիսիի ամենավառ հիշողությունը։
«Ռաիսին, որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, անգնահատելի ներդրում է ունեցել Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։

