Կիրանցում երեք սյուն է տեղադրվել, հսկում են դիմակավորված սահմանապահներ (տեսանյութ)
Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիները լրագրող Անի Գևորգյանին փոխանցեցին, որ վաղ առավոտյան երեք սյուն է դրվել։
Գյուղացիներն այս պահին հավաքվել են ճանապարհին։ Նրանք ասացին, որ սյուները առավոտյան գաղտնի տեղադրել են և իրենց թույլ չեն տվել մոտենալ։
«Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքին են դրել»,- ասացին գյուղացիները։
Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել էր, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» էլ գրել էր, որ սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

