Կիրանցի մուտքը փակ է․ Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին է
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր այսօր Կիրանց մեկնելու մասին։
Կիրանցում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
«Ոստիկանների կողմից պաշարված Կիրանց…»,- գրված է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսուքյան էջում՝ հրապարակելով նաև լուսանկարներ։
Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման մասնակիցները Երևանից շարժվել են դեպի Կիրանց:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից հետո կիրանցիները կրկին ճանապարհ էին փակել, հանդիպել Տավուշի մարզպետի հետ՝ հայտնելով իրենց դժգոհությունը, քանի որ գյուղը կիսվում է, ադրբեջանական կողմին են մնում նաև մի քանի կիրանցեցիների տներ։

