Իրանը և Թուրքիան սկսել են էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտուրը
Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման կառավարման «Tavanir» ընկերության գլխավոր տնօրեն Մոսթաֆա Ռաջաբի Մեշհադին հայտնել է էլեկտրաէներգիայի առևտուր սկսելու մասին Իրանի և Թուրքիայի միջև, գրել է Mehr-ը։
«Էլեկտրաէներգիայի առևտուրը երկու երկրների միջև կսկսվի 100 մեգավատից և կհասնի 500 մեգավատի կարճ ժամկետում»,- ասել է Մեհշադին։ Նա նշել է, որ կողմերն ընդգծել են էլեկտրաէներգիայի առևտրի մասին պայմանագիրն ավարտելու անհրաժեշտության մասին, և որոշվել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու երկրների միջև պետք է մտնի շահագործման և ներդրման փուլ որքան հնարավոր է շուտ։

